Search
Close this search box.

Լավրովի ու Միրզոյանի հեռախոսազրույցի մանրամասները

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցման հեռանկարները:

«Նախարարները մտքեր են փոխանակել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի վրա։ Անդրադարձ է կատարվել նաև Երևանի և Բաքվի միջև ռուսական աջակցությամբ խաղաղ պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարները քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 19-20-ը Ռուսաստան պաշտոնական այցի նախապատրաստմանը, ներառյալ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրումը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Please enter a valid URL