Search
Close this search box.

Եկել էր սպանելու նախկին կնոջը. դանակով մի քանի անգամ հարվածել է. որդին ու դուստրը միջամտել են

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի 49-ամյա բնակչի կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 49-ամյա տղամարդը, գնալով նախկին կնոջ բնակության վայր, ընտանեկան անախորժությունների պատճառով վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում իր հետ նախապես վերցրած ինքնաշեն դանակով, նախկին կնոջը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է վերջինիս որովայնի առաջային հատվածին, սակայն դանակի սրածայրը կոտրված լինելու հետևանքով կնոջը թափանցող մարմնական վնասվածք չի պատճառվել: Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 49-ամյա տղամարդը փորձել է նույն դանակով կրկին հարվածել նախկին կնոջը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ տանը գտնվող դստեր և որդու միջամտության արդյունքում, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրսնք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Please enter a valid URL