Արցախի Հանրապետության Ազգային ժողովը տարածել է չափազանց կարևոր քաղաքական հայտարարություն. «Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից…։ Այս մասին ֆեյսբուքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։ Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար եւ վճռականորեն կանգնել Հայաստանի եւ Արցախի, մեր եղբայրների ու քույրերի կողքին» (ամբողջական տեքստը հասանելի է մեկնաբանություններում)։
Այսքանից հետո բոլոր այն քաղաքական, հասարակական խմբերն ու անհատները, որոնք հայտարարում են, որ սատարում են Արցախի հայկականությունը, պարտավոր են գործով ապացուցել դա և հեռացնեն դե ֆակտո թուրքամետ իշխանություններին, որը Արցախը և Հայաստանի պետականությունը փրկելու միակ իրական ճանապարհն է։
Ցանկացած այլ քայլ, նախագիծ, ծրագիր, քննարկում, որը չի դնում դավաճան իշխանության հեռացումը որպես նպատակ, շեղում է հայկական օրակարգից և նպաստում է Հայաստանի թուրքացմանը»։