Search
Close this search box.

Օր 51. Ինչ է տեղի ունեցել վերջին ժամերին

Գերմանիան Ուկրաինային չի մատակարարի իր ունեցած բոլոր տեսակի զենքերը, այս մասին Handelsblatt-ին տված հարցազրույցում ասել է Բունդեսթագի զինված ուժերի հատուկ հանձնակատար Եվա Հոգլը։

Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել էր, որ իր երկիրը այլևս զենք չի մատակարարի Կիևին։
***

Ուկրաինացի ազգայնականների կողմից քիմիական զենք օգտագործելու սպառնալիքը շարունակում է սաստկանալ։
***

ԱՄՆ-ը մտադիր չէ հետագայում բռնագրավված ակտիվները վերադարձնել ռուս գործարարներին, ասել են Սպիտակ տանը։
***

Բայդենը ասել է, որ ԱՄՆ-ը դեռ որոշումներ չի կայացրել ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների Ուկրաինա հնարավոր այցի վերաբերյալ։ Նա ասել է, որ պատրաստ է անձամբ մեկնել Կիև։
***

Բլինկենն ասել է, որ Չինաստանը, ի վերջո, պետք է ընտրություն կատարի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում ում կողմից լինել։
***

ԱՄՆ-ում ընդլայնվել է Ռուսաստանի և Բելառուսի ինքնաթիռների ցանկը, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ։
***

Ռուսաստանում ժամանակավորապես դադարեցվել է National Geographic կայքի գործունեությունը։
***

Ուկրաինայում իրականացված հատուկ գործողության ամփոփում ՌԴ ՊՆ-ից.

▪️Ազգայնականները ականապատել են Ուգլեգորսկի ՋԷԿ-ի ջրամբարի ամբարտակը, պայթյունի դեպքում 15000 բնակիչ կհայտնվի ջրհեղեղի գոտում, վարակիչ հիվանդությունները կտարածվեն Բախմուտի շրջանում։

▪️Նրանք նախատեսում են նաև պայթեցնել Կրամատորսկի շրջանի երկաթուղու վրայով անցումը, որպեսզի հետագայում մեղադրեն ՌԴ ԶՈւ-ին այդ ենթակառուցվածքի ոչնչացման մեջ։

▪️Նեոնացիստները պատանդ են պահում 9 երկրից 6224 օտարերկրացու։ Նաև 18 պետությունների 76 արտասահմանյան նավ արգելափակված են մնում Ուկրաինայի նավահանգիստներում։

▪️Մեկ օրում ավելի քան 14 հազար ուկրաինացի է տարհանվել Ռուսաստան։ Ընդհանուր առմամբ, փետրվարի 24-ից Ուկրաինայից, Դոնբասից և Լուգանսկից Ռուսաստանի Դաշնություն է տարհանվել գրեթե 800 հազար մարդ։

▪️Մարտի 2-ից Ռուսաստանը Ուկրաինա է առաքել ավելի քան 11000 տոննա մարդասիրական բեռ։

Please enter a valid URL