Search
Close this search box.

Ընդդիմությունը կսպասարկի Արցախի շահը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի ապագայի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոստովանություններից հետո ընդդիմությունը կարծես ընդհատակ է անցել. մի մասն օրեր առաջ գնաց Արցախ, սակայն նրանց թույլ չտվեցին սահմանն անցնել, մի մասը մարզերում հանդիպումներ է ունենում:

Այս միջադեպից հետո տեղեկություն չկա՝ ինչով է ընդդիմությունը զբաղված մեր երկրի համար օրհասական այս օրերին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմությունը ծրագրեր է մշակում՝ կոշտ քայլեր իրականացնելու, եւ առաջիկայում ռեալ գործողություններ են սպասվում Հայաստանում եւ Արցախում։

Երեկ Արցախի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունը՝ ուղղված Հայաստանի խորհրդարանին եւ բոլոր ուժերին, նշան էր, որ արցախցին ունի Հայաստանի կարիքը, եւ ընդդիմությունը որոշել է սպասարկել Արցախի շահը՝ ծրագրելով արմատական գործողություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL