Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական ավիացիան խոցել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմական պահեստն ու ուկրաինացի զինվորականների ու տեխնիկայի կուտակման վեց շրջան:
«Օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ավիացիայով խոցվել է Ուկրաինայի յոթ ռազմական օբյեկտ։ Նրանց թվում են՝ Պրիվոլյեի շրջանում հրթիռահրետանային սպառազինության պահեստը, Մեծ Նովոսելկա, Տեմինովկա, Իվանովկա, Կրամատորսկ եւ Բոգորոդնիչնոյե շրջաններում կենդանի ուժի կուտակման վեց շրջանները եւ ուկրաինական 54-րդ առանձին մեքենայացված եւ 128-րդ լեռնային գրոհային բրիգադի զրահատեխնիկան», — հայտարարել է նա: