Search
Close this search box.

Հայաստանի այսօրվա իշխանություններն իրավասու չեն Արցախի անունից հանդես գալու

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկելու է ՀՀ իշխանությունների հակազգային, հակապետական հայտարարությունները։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախատեսվում է ընդունել հայտարարություն, որով, ըստ ամենայնի, անընդունելի կհամարվի Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծը՝ Արցախի վերաբերյալ եւ Արցախի հանրապետության որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում լինելը։

Ավելին, խորհրդարանականները հակված են հայտարարել, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն իրավասու չեն հանդես գալու Արցախի անունից ու նրա փոխարեն որոշումներ կայացնելու։

Please enter a valid URL