Search
Close this search box.

Ինչու խաղաղապահները թույլ չեն տվել ընդդիմադիրներին այցելել Ղարաբաղ. ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է

Ռուսական խաղաղապահ զորախումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցման՝ ապրիլի 12-ին ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Լեռնային Ղարաբաղ հայ պատգամավորներին չթույլատրելու հետ կապված իրավիճակի մասին։

«Այս այցը նախապես համաձայնեցված չէր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։ Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը։ Մենք ակնկալում ենք, որ, հաշվի առնելով ինչպես ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ զերծ կմնան տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի սրող քայլերից»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, մեկնել էին Արցախ՝ նախապես հայտարարելով Ազգային ժողովի ընթացիկ քառօրյան բոյկոտելու մասին։ Սակայն ռուս խաղաղապահներն արգելել են նրանց մուտքն Արցախի տարածք։

Please enter a valid URL