Search
Close this search box.

Արցախի Աղավնոյի անցակետում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. Արամ Վարդևանյան

Արցախի Աղավնոյի անցակետում այդ անասելի տհաճ պայմաններում, մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարները եկել էին հանդիպելու ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին: Կարծում եմ այդ հանդիպման խորհուրդը պետք է լինի այն, որ մենք, մեր Հայրենակիցները, ընդդիմությունը, ոչ իշխանական բոլոր ուժերը, բոլորս՝ չենք հանդուրժելու այս իրավիճակը, համախմբվելու ենք, դուրս ենք գալու թմբիրից, արդյունավետ ու վճռական ենք լինելու: Վստահ եմ գիտեք՝ այլ տարբերակ չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ազգային ժողովում երեկ հնչեցվեցին հայտարարություններ որոնք կարելի է բաժանել երկու խմբի.

1) 44-օրյա պատերազմի մանրամասներ, հենց իշխանությունների կողմից շրջանառված թեզերի ոչնչացում: Մի շարք ինքնախոստովանություններ, որոնք այսօրվա իրավապահները չեն նկատելու: Պատկերացրեք, այս ամենը խոսում է մի մարդ, ով ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ»: Սա ասում է մի մարդ, ով հստակ հրաժարվեց բանակցային գործընթացից, քանի որ ինքը սկսում էր «Զրոյական կետից»: Սա է ազնվության բացակայությունը և պոպուլիզմը: Կարծում եմ հենց դրանից է, որ բազմաթիվ հերոսների ծնողներ իրենց մեղմ ասած զայրույթը հենց այսօր են արտահայտում, հենց այդ բացահայտումներից հետո:

2) Երկրորդ խումբը այս իշխանությունների խոստացած «ապագայի» մասին է: Իշխանությունները, որոնք մեր իրականությունը հասցրել են այն կետին, որ ընդդիմադիր պատգամավորները չկարողանան մուտք գործել Արցախ՝ հայտարարեցին, որ չեն պատրաստվում պաշտպանել Արցախի Հանրապետության անկախությունը: Հստակ պատրաստվում են Արցախի հայաթափմանը: Պատճառաբանում են, որ ԻՐԵՆՔ, այս իշխանություններն այլ տարբերակ չունեն: Եկեք հստակ ֆիքսենք այս իշխանություններին ՀԱՅ ՄԱՐԴ նման մանդատ չի տվել, երբեք ՉԻ ՏՎԵԼ: 2022 թվականի ապրիլի 13-ից հասարակության մեջ այլևս չկա ենթադրություն կամ վերլուծություն: Այս իշխանությունները պատրաստ են հանձնել ամեն ինչ, հրաժարվել ամեն ինչից: Այլևս սրանք բաց ու հստակ փաստեր են բոլոր բոլորի համար: Այս իշխանությունները Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու հետ կապ չունեին ու դա այլևս ասում են՝ ուղիղ:

Հ.Գ. Հատուկ ուզում եմ նշել, որ Արցախի Աղավնոյի անցակետում այդ անասելի տհաճ պայմաններում, մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարները եկել էին հանդիպելու ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին: Կարծում եմ այդ հանդիպման խորհուրդը պետք է լինի այն, որ մենք, մեր Հայրենակիցները, ընդդիմությունը, ոչ իշխանական բոլոր ուժերը, բոլորս՝ չենք հանդուրժելու այս իրավիճակը, համախմբվելու ենք, դուրս ենք գալու թմբիրից, արդյունավետ ու վճռական ենք լինելու: Վստահ եմ գիտեք՝ այլ տարբերակ չկա»,- գրել է Վարդևանյանը։

Please enter a valid URL