Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները գետից դուրս են բերել դին։ Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ 18-ամյա էդուրադ Շ-ն էր, ով որպես անհյատ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։