Search
Close this search box.

Օր 50. Ինչ է տեղի ունեցել վերջին ժամերին

Իրավիճակը Ուկրաինայում հատոիկ գործողության շուրջ. ինչ է հայտնի առավոտյան
***
Միացյալ Նահանգները պնդում է G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում ներառել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը, ինչպես նաև թույլ չտալ Ռուսաստանին մասնակցել «վերևներում բազմակողմ հանդիպումներին»:
***

Նավթի առևտրով զբաղվող համաշխարհային խոշոր ընկերությունները, այդ թվում Trafigura ընկերությունը, մտադիր են կրճատել ռուսական նավթի գնումները արդեն մայիսի 15-ից․ Reuters
***

ԱՄՆ-ն դիտարկում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը․ դա քննարկվել է Բայդենի և Զելենսկիի զրույցի ընթացքում․ Սպիտակ տան
***

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի, մասնավորապես, նավթագազային հատվածի ՝ «Գազպրոմի», «Գազպրոմ նեֆտի», «Տրանսնեֆտի» ու ևս 11 ռուսական ընկերությունների դեմ։
***

ԱՄՆ-ը քննարկում վարչակազմի բարձր կարգի ներկայացուցչի այցով Կիև գործուղելու հնարավորությունը, որպեսզի ցույց տա աջակցությունը Ուկրաինային․ Politico:
***

Ուկրաինացի 1350 ծովային հետևակայիններ են հանձնվել ԴԺՀ-ի և Ռուսաստանի ուժերին ապրիլի 13-ի երեկոյան դրությամբ, հայտնել Է ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբը:
***

Կոլումբիան պատրաստ է էներգակիրներ մատակարարել Արևմուտքի երկրներին, որպեսզի մասնակիորեն փոխարինի Ռուսաստանից դրանց ներկրմանը․ նախագահ Դուկեին
***

Ռուսաստանը հայելային պատասխան է տվել ԱՄՆ–ին ու Կանադային։ ՌԴ ԱԳՆ–ն հայտնում է, որ «սև ցուցակում» են ներառվել ԱՄՆ–ի 328 կոնգրեսականներն ու Կանադայի 87 սենատորները։
***

Բայդենը Զելենսկուն հայտնել է, որ Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացվելու, որում ներառվելու են զրահափոխադրիչներ, ուղղաթիռներ և հրետանի։
***

Մարիուպոլի ծովային նավահանգիստը ՌԴ ռազմական հատուկ գործողությունների ընթացքում ամբողջովին ազատվել է «Ազով» նացիստական խմբավորման զինյալներից։
***

Ֆրանսիան Կիևին ռազմական լրացուցիչ օգնություն կցուցաբերի Ուկրաինայի իշխանությունների կողմից ստացած նոր հարցումներից հետո։
***

Զելենսկի. Ռուսաստանը կա՛մ կբանակցի պատերազմը դադարեցնելու համար, կա՛մ ընդմիշտ կվերանա համաշխարհային ասպարեզից:

Please enter a valid URL