ՌԴ ԱԴԾ-ն փորձել է Ուկրաինայից դուրս բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերոջը՝ Վիկտոր Մեդվեդչուկին՝ նախ Մերձդնեստր, իսկ հետո՝ Մոսկվա։
Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները Մեդվեդչուկին ձերբակալել են ճանապարհին՝ Կիևից ելքի մոտ, ազգային հեռուստամարաթոնի ժամանակ ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովը։
«Ռուսական հատուկ ծառայությունները կազմակերպել են Մեդվեդչուկին Մերձդնեստր, այնուհետև Մոսկվա տեղափոխելու օպերացիան: Դրա իրականացման գործում ներգրավված են եղել անգամ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ և կոռումպացված իրավապահներ», ասել է Ուկրաինայի հատուկ ծառայության ղեկավարը:
Նշենք, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը երեկ ձերբակալել է ռուսամետ ընդդիմության ղեկավար, փախուստի մեջ գտնվող պատգամավոր Մեդվեդչուկին, ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ։