Search
Close this search box.

Խոշոր հրդեհ Երևանում

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարկավագի փողոցի թիվ 141/5 տանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Այրվել է Կամո Համբաձումյանին պատկանող տան ավտոտնակում կուտակված 250 կգ մանրափայտ, բակում՝ 50 քմ տարածքում կուտակված աղբ, 1 խորհանարդ մետր վառելափայտ և ջերմահարվել է 2 պտղատու ծառ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Please enter a valid URL