Search
Close this search box.

Այ քեզ սատանայական ցինիզմ. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլն ԱԺ-ում խոստովանում է, որ իրեն ընտրած ժողովուրդը անտրամաբանական գործողություն է արել: Սրանով նա Արցախի հանձնման ու Հայաստանի ապագա թրքացման մեղքը դնում է իրեն ընտրողների խղճի վրա: Եվ պատահական չէ, որ կապիտուլյանտը հատուկ շեշտում է Աստծո և ժողովրդի կամքը: Այսինքն` խաղաղության պատրվակով Արցախը հանձնելն ու դելիմիտացիայի անվան տակ Հայաստանը նսեմացնելը` Աստծո և ժողովրդի կամոք է լինելու:

Այ քեզ սատանայական ցինիզմ…

Նիկո´լ, մի սպանիր, սուտ վկայություն մի տուր, ինչպես նաև Աստծո անունը զուր տեղը մի տուր:
Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։

Please enter a valid URL