Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է.
Այլևս պաշտոնական է:
Արցախը հանձնում է: Հանձնում է` Պուտինի մի վերջին ջանքով` փոխանցել Արցախը Ադրբեջանին: Դա անում է` Ռուսաստանի պահանջը ներկայացնելով որպես «միջքզգային հանրության» պահանջ: Օգնելու անկամությունը նույնպես Ռուսաստանինն է, բայց դա նույնպես ներկայացնում է որպես «միջազգային հանրության» պահանջ:
Արցախն այլևս պաշտոնապես հանձնում է:
Դե հիմա հասկացեք թե ինչ մեծագույն պատմական հանցանք գործեցիք` մարսելով վերջին ընտրությունները: Դե հիմա շարունակեք նստել տներում, և ինքներդ ձեզ համոզել, որ նա ճիշտ է ասում, երբ փաստացի ասում է թե անհրաժեշտ էր շուտ` առանց զոհերի հանձնել:
Դե հիմա մնացածն էլ հանձնեք:
Շուտով ձեր դուստրերին, ձեր մայրերին, ձեր կանանց էլ է հանձնելու: Այո´ հանձնելու է: Իսկ դուք ասելու եք, որ «պետք էր շուտ հանձնել»: Ասելու եք, որովհետև հողը հանձնել շտապողը ծնողին ու կնոջն էլ կշտապի հանձնել:
Նստեք տներում և վայելեք ձեր հայրենիքով կյանքի վերջին նշույլները: