«Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող խանգարել մեր ծրագրերին։ Եթե մեզ ճանապարհ չտան Զանգեզուրով, ուրեմն իրենք են պարտվողը։ Առաջին հերթին նրանք խախտելու են նոյեմբերի 10-ի հայտարարությունը. Այս հայտարարության մեջ հստակ ասվում էր, որ պետք է կապ լինի Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ։ Սա պարտավորություն է», — այս տարվա առաջին եռամսյակի արդյունքների ներկայացմանը հաջորդած հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը։
Տեղեկատվությունը փոխանցում են ադրբեջանական լրատվականները։
Նացիստական պետության ղեկավարը նշել է․ «Վաղ թե ուշ հասնելու ենք մեր նպատակին։ Եթե Հայաստանը չի ցանկանում կատարել իր պարտավորությունները, ապա մենք պատասխանատվություն չենք կրելու մեր պարտավորությունների համար։ Նրանք պետք է սա իմանան և ժամանակ չկորցնեն։ Լավ կլինի, որ մի քիչ շտապեն»։