Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրս բերումը բացարձակ անհրաժեշտություն է և լրջագույն փորձություն ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ առաքելության համար, ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա հիշեցրեց, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գնվող Փառուխ գյուղում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումների ներխուժումը ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել արցախցիների հանդեպ հոգեբանական ահաբեկչությամբ և ուզում է զինված ահաբեկչության միջոցով Արցախը հայաթափել, ինչը Ադրբեջանի հիմնական և առանցքային խնդիրներից է ։
«Տարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ (https://t.me/armeniasputnik/18301)։ Այդ գործելաոճը հակասում է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որպեսզի ապահովվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը»,–ասաց Փաշինյանը։