Search
Close this search box.

Ուկրաինայի ԶՈՒ 1000-ից ավելի ծառայողներ հանձնվել են. Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Մարիուպոլում «Ուկրաինայի զինված ուժերի հազարից ավելի ծովային հետևակայիններ» հանձնվել են, նրան մեջ կան «հարյուրավոր վիրավորներ»։

«Ուկրաինայի զինված ուժերի հազարից ավելի ծովային հետևակայիններ այսօր հանձնվել են Մարիուպոլում։ Նրանց թվում կան հարյուրավոր վիրավորներ։ Սա ճիշտ ընտրություն է»,- գրել է նա Telegram-ում։

Կադիրովի խոսքով՝ ուկրաինական խմբավորումներն ամեն օր մեկը մյուսի հետևից ջարդվում են։ Չեչնիայի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինվորները «չգիտեն՝ ինչ անել վիրավորների հետ, չեն հասկանում՝ ինչ անել և ուր դիմել, քանի որ դիմադրությունն անօգուտ է, իսկ մարտական ուժեր գրեթե չեն մնացել»։ Ակտիվ են միայն առանձին փոքր խմբերը, հավելել է Կադիրովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Please enter a valid URL