Վրաստանի նախկին փոխվարչապետ Գիորգի Բարամիձեն միացել է ուկրաինացի ազգայնականներին. այժմ նա կռվում է Ուկրաինայի զինված ուժերի «Վրացական լեգեոնի» կազմում։ Այս մասին գրում է Readovka թելեգրամյան ալիքը՝ հրապարակելով նաև տեսանյութը:
«Գիորգի Բարամիձեն, նախկին փոխվարչապետ, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, այժմ Ուկրաինայի զինված ուժերի «Վրացական լեգեոնի» մարտիկ է»,- այս մասին վրացի պաշտոնյայի հետ միասին հայտարարել է ուկրաինացի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն։
Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել «Վրացական ազգային լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիի դեմ, ով տեսագրությամբ խոշտանգել և սպանել էր ռուս զինվորներին։