ՌԴ մարտական ավիացիան մեկ օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի 38 ռազմական օբյեկտ, լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 38 ռազմական օբյեկտ։ Նրանց թվում է Լուգանսկի մարզում Տոշկովկա զինամթերքի պահեստը, ինչպես նաեւ Ուկրաինայի մարտական տեխնիկայի կենտրոնացման ութ շրջան Խարկովի մարզի Գլազունովկա, Պյատիգորսկ եւ Պրիշիբ բնակավայրերում», — ասել է Կոնաշենկովը: