Search
Close this search box.

ՔՊ-ի խաղաղության դարաշրջանի պատճառով հայ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ․ Հայկ Մամիջանյան

Եթե չես ուզում հայտնվել այս վիճակում, երբ քեզ չեն թողնում այցելել հայրենիքդ՝ պիտի ոտքի կանգնես: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Քիչ առաջ Աղավնոյի անցակետում հանդիպեցինք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների ղեկավարների և փոխնախագահի հետ:

Դրսում, ճամփեզրին:

Սրա պատճառը քպ-ի խաղաղության դարաշրջանն է՝ հայ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ:

Եթե չես ուզում հայտնվել այս վիճակում, երբ քեզ չեն թողնում այցելել հայրենիքդ՝ պիտի ոտքի կանգնես:

Եթե չես ուզում Արցախը Ադրբեջանի կազմում տեսնես՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում, որ Փաշինյանն ու Ալիեվը որոշեն, թե քո հայրենիքի, որ հատվածն է քեզ կարելի այցելել ՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում «խաղաղության դարաշրջանի» հերթական զոհը կամ գերին դառնաս ՝ պիտի ոտքի կանգնես»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը ելույթի ժամանակ Արցախի դրոշը փակցրել էր ԱԺ ամբիոնին, ինչից հետո հայտարարել, որ խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նիստին և մեկնում է Արցախ, քանզի համաում է, որ Արցախը վտանգված է: Օհանյանի հայտարարությունից հետո նրանց նախաձեռնությանը միացել էր նաև «Պատիվ ունեմ» խբմակցությունը: Սակայն ԱԺ փոխնախագահ Իշխանը Սաղաթելյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ:

Please enter a valid URL