Անցած օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Փառուխ բնակավայրի մոտ արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, ինչի հետեւանքով Արցախի Պաշտպանության բանակի մեկ զինծառայող վիրավորվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը։
Ռուս խաղաղապահները չորս երթուղիներով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն են իրականացրել