Search
Close this search box.

ՀՀ իշխանությունները դժվարացնում են Արցախի ճանաչումը՝ խուսափելով խոսել Արցախի մասին․ Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախն այսօր վտանգված է, և թե՛ միջազգային հանրության , թե՛ արցախահայության մոտ տպավորություն է, թե ՀՀ-ն հրաժարվել է Արցախից։ Արցախի մասին խոսելուց խուսափելու փոխարեն ՀՀ իշխանությունները պետք է ճիշտ վերլուծելով իրավիճակը՝ միջազգային հանրության ցույց տան, որ Արցախը կա, այն հայկական հող է, և Հայաստանը չի հրաժարվում Արցախից։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անընդունելի համարելով այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորներիի վերաբերմունքն Արցախի դրոշի նկատմամբ։

«Եթե վաղը միջազգային հանրության հետ փորձենք Արցախի ճանաչման մասին խոսել, ապա նրանք անմիջապես մատնանշելու են Հայաստանի պահվածքը․ ասելու են՝ անգամ Հայաստանի ձեր հայրենակիցները չեն ուզում Արցախի մասին խոսել»,- ցավով նկատեց Գալստյանը։

Արցախի ԱԺ պատգամավորը համոզված է՝ եթե ժամանակին Հայաստան-Արցախ միասնականության կարևորությունը հասկանայինք ու թույլ չտայինք, որ պառակտում լինի, ապա այսօրվա իրավիճակը չէր լինի։

Please enter a valid URL