Search
Close this search box.

«Ես պատրաստ եմ դրոշը դնել նրա գլխին». Զոհրաբյանը՝ պատգամավոր Հակոբ Ասլանյանին

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:

«Ես պատրաստ եմ դրոշը դնել նրա գլխին
Էս մարդը, ով պարզվեց, պատգամավոր է, առաջարկել է Արցախի դրոշը դնել իր գլխին։
Անկեղծ, չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այս մարդու ռացիոնալ առաջարկը դարձել սարկազմի ու զվարճանքի թեմա։
Հարգելի հայրենակից, ես պատրաստ եմ Արցախի դրոշը տեղադրել ձեր գլխին՝ ձեր նախընտրած հատվածում։
Իլոն Մասկի վերջին տեսությունը՝ բանականությունը, հիշողությունները, էմոցիաները ռոբոտների մեջ տեղադրելով՝ դրանք պահպանելը գուցեեւ օգնի զարթնեցնել գենետիկ հիշողություն հայրենիքի, Արցախի, հազարավոր զոհերի ու Արցախի գլխին կախված նոր ցեղասպանության մասին։
Վստահ չեմ իհարկե, որ էս դեպքում Իլոն Մասկի գաղափարը կաշխատի, բայց ես պատրաստ եմ փորձել»։

Please enter a valid URL