Դոնցկի՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում Ռուսական զորքերը ոչնչացրել են «Աջ սեկտորի» բազային ճամբարը՝ օգտագործելով բարձր ճշգրտության հրթիռներ։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Դոնեցկի շրջանի Նովոգրոդովկա բնակավայրի տարածքում ոչնչացվել է «Աջ սեկտորի» նացիստների ահաբեկչական կազմակերպության հենակետային ճամբարը»,- ասել է նա։
Բացի այդ, ապրիլի 11-ին ռուս զինվորականները «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգով գրոհել են Չասով Յար քաղաքի մոտ գտնվող Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարական կետը։
Ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում ռուսական ավիացիան ոչնչացրել է 42 ուկրաինական օբյեկտ։ Դրանց թվում են՝ 3 հրամանատարական կետ, 2 ռադիոլոկացիոն կայան՝ լուսավորության և ուղղորդման համար, 1 վառելիքի պահեստ, 35 հենակետ և տարածքներ, որտեղ կենտրոնացված է ուկրաինական ռազմական տեխնիկան։