Search
Close this search box.

Օր 48. Ի՞նչ է տեղի ունեցել վերջին ժամերին

Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ուկրաինայում չեղյալ են հայտարարվում գարնանային զորակոչը և բանակից ժամկետային զինծառայողների զորացրումը:
***

Այսօր Վլադիմիր Պուտինը որոշ հայտարարություններ կանի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին:
***

Մակրոնն ասել է, որ պատրաստ է կրկին մեկնել Ուկրաինա, եթե դա օգնի ուկրաինական հակամարտության կարգավորմանը:
***

Ֆրանսիայում վեց ռուս դիվանագետներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել, հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
***

Ճապոնիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 398 ֆիզիկական անձանց և 28 կազմակերպությունների դեմ:
***

ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր երկրներին ՌԴ-ից զենք չգնել․ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինկենը:
***

«Ուկրաինան գտնվում է մեծ սթրեսի մեջ, ամենավատ ֆինանսական վիճակում: Այժմ երկրի գոյատևման հարցն է դրված». Ուկրաինայի Ֆինանսների Նախարարություն Մարչենկո
***

Եվրոպոլը հայտարարել Է ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ ակտիվների բացահայտման գործողության մեկնարկի մասին:
***

Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են արգելված «Աջ հատվածի» զինյալների ճամբարը. ՌԴ ՊՆ-ն` Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին

🔺Դոնեցկի մարզում «Կինժալ» հրթիռի միջոցով ոչնչացվել է Դոնբասում ուկրաինական զորքերի խմբավորման լավ պաշտպանված հրամանատարական կետը, «Տոչկա-Ու»-ի արձակման կայանքը և քողարկված զենքերը։

🔺Օրվա ընթացքում ռուսական ավիացիան խոցել է Ուկրաինայի 42 ռազմական օբյեկտ, Դնեպրոպետրովսկի մարզում հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են ուկրաինական Սու-27 կործանիչը։

🔺Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության սկզբից ոչնչացվել է 130 ինքնաթիռ, 99 ուղղաթիռ, 243 ՀՕՊ համակարգ, 441 ԱԹՍ, 2132 տանկ, 241 ՀԿՌՀ (Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ), 913 դաշտային հրետանի և ականանետ։

Please enter a valid URL