Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանն ասաց, որ պետական պաշտոնյա դառնալուց հետո իր կյանքի որակը փոխվել է դեպի վատը

Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում և այդ մեքենան չարժե 200․000 դոլար, արժե ավելի քիչ։ Այս մասին «Ազատություն TV»-ի հետ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով քաղաքացիներից մեկի՝ բյուջեից թանկարժեք զրահապատ մեքենա գնելու վերաբերյալ հարցին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ծուռ հայելիների աշխարհում ապրելը և իմ անվան հետ կապված շահարկումները, որը հիմա մոդայիկ են դարձել, ինչ-որ պահի պետք է դադարեն։ Այն ամենը, ինչ ես լսում եմ իմ մասին, մեր ընկերական շրջապատում արդեն բազմաթիվ կատակների թեմա է դարձել։ Ինչ-որ մի տեղ ես շենք եմ կառուցում և բոլորը վստահ են, որ դա իմ շենքն է, մի տեղ ես ինչ-որ բան եմ հովանավորում։ Այս ամեն ինչը կապ չունի իրականության հետ։ Դա իմ ընտրությունը չէ․ ես ինձ մեքենա չեմ գնում, ես մեքենա չեմ վարում, այդ հնարավորությունը չունեմ և հաճախ այդ որոշումների հետ որևէ կապ չունեմ։ Կան չափանիշներ, որոնք պետք է լինեն բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցելիս, դա արագությունն է, մեքենայի ճկունությունն է և այլն։ Ինձ երեք մեքենա չի սպասարկում և չի ուղեկցում, պետությունը ունի որոշակի արարողակարգեր, ես փորձում եմ հրաժարվել գրեթե ամեն ինչից, ինչը օրենքը մեզ չի արգելում։ Ինձ սպասարկող մեքենան զրահապատ չէ, եթե լիներ զրահապատ, մեքենայի գինը կլիներ մոտ 550․000 դոլար, ես հրաժարվել զրահապատի գաղափարից»,-ասաց նա։

Սիմոնյանն ասաց, որ պետական պաշտոնյա դառնալուց հետո իր կյանքի որակը փոխվել է դեպի վատը։

«Այդ գումարները ոչ թե պետբյուջեի գումարներն են, այլ Ազգային ժողովի գումարներն են, որը պետությունը փոխանցում է ԱԺ-ին ու դրանից լուծում է նաև իր ընթացիկ խնդիրները, — նշել է Ալեն Սիմոնյանը` արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է պատերազմում պարտված պետությունը թույլ տալիս մեծ գումար տրամադրել գնելու մեքենա:

«Ընթացիկ խնդիրը լուծելուց 550 հազար դոլար տալու փոխարեն` ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ` չնայած նրան, որ ինձ ամեն օր սպառնում են սպանել, ես ասել եմ` կարևոր չի դա, դնենք մի կողմ, մենք չենք կարող մեզ շատ ավելի մեծ ծախս թույլ տալ», — հավելեց խորհրդարանի խոսնակը` հավելելով, որ չի եղել Պաշտպանության նախարարության որևէ դիմում, որը կառավարությունը չբավարարի:

Please enter a valid URL