Ադրբեջանական զինված ուժերը բացի Փառուխ-Քարագլուխ ուղղությունից առաջացել են նաև Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի ուղղությամբ։ Այս մասին 24News-ին ասել է Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանը։
Հակոբյանն ասել է, որ ադրբեջանցիները վերահսկում են գյուղի վարչական տարածքի որոշ հողեր։ «Գյուղին պատկանող Խաչենի հովիտից մոտ 100 հեկտար հող մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ, 3 հա մակերեսով մի հողակտոր էլ ադրբեջանական դիտարկման տակ է, հնարավոր չէ մշակել, գյուղից էլ ադրբեջանցիները մոտ 3 կիլոմետր են հեռու», — նշել է նա։
Ըստ գյուղապետի՝ Սարդարաշենի ուղղությամբ տեղակայված է 3 ադրբեջանական ստորաբաժանում՝ յուրաքանչյուրը մոտ 150-ական զինծառայողով։ «Թմբի վրա կուտակումներն էլ մեկ շատանում են, մեկ՝ քչանում։ Գյուղը թմբի հետևն է, ամբողջ գյուղը չի դիտարկվում։ Բայց հողեր կան, որ ադրբեջանցիները տեսնում են, կարող են կրակել։