Search
Close this search box.

Արցախի ՄԻՊ-ն այցելել է Խրամորթ համայնքից տեղահանված ընտանիքներին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ապրիլի 8-ին այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին:

Արցախի ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դիտարկվել են տեղահանված և ժամանակավորապես Այգեստան գյուղում բնակություն հաստատած ընտանիքների՝ կանանց, երեխաների և տարեցների կեցության պայմանները, սնունդը, հոգեբանական վիճակը:

Տեղահանվածները ՄԻՊ աշխատակազմի կողմից իրազեկվել են ստեղծված իրավիճակում Կառավարության համապատասխան ծրագրերի մասին՝ ուղղված իրենց սոցիալ-հոգեբանական իրավիճակի մեղմացմանը։

Արձանագրված խնդիրները պաշտպանի կողմից ներկայացվել են պետական լիազոր մարմիններին։

Please enter a valid URL