Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

ՌԴ ՊՆ–ն`Ուկրաինայում հատուկ գործողության վերջին զարգացումների մասին.

➖Ռուս զինվորականները ոչնչացրել են S-300 դիվիզիայի տեխնիկան, որը Կիևին է մատակարարվել Եվրոպայից։

➖«Կալիբր» հրթիռներով Դնեպրոպետրովսկի հարավային ծայրամասում խոցվել են 4 հրթիռային կայաններ և մինչև 25 հոգի`անձնակազմից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սլովակիան Կիևին է փոխանցել խորհրդային արտադրության С-300-ները։

➖Ռուսական բանակը զինամթերքի ևս երկու պահեստ է ոչնչացրել։ Գիշերվա ընթացքում բարձր ճշգրտության թևավոր հրթիռները ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման բազան Վելիկայա Նովոսելովկա շրջանում։

➖Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 78 ռազմական օբյեկտ։

➖Հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 129 ինքնաթիռ, 99 ուղղաթիռ, 243 С-300 զենիթահրթիռային համակարգ, 441 ԱԹՍ, 2079 տանկ և այլ զրահատեխնիկա, 239 ՀԿՌՀ (Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ), 909 դաշտային հրանոթ և ականանետ, 2003 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա.

Please enter a valid URL