Երևանի քաղաքապետարանում այսօր՝ ապրիլի 11-ին, խորհդակցության ժամանակ Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը զեկուցեց Ծիծեռնակարեբրդի բարձունքում ծառատունկ կատարելու հետ կապված տարված աշխատանքների մասին։
Նա նշեց, որ նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են։ Ի պատասխան՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց․ «Պարո՛ն Նազարյան, ե՞րբ կարանք հայտարարել, որ այնտեղ ծառատունկ ենք անում: Թե չէ՝ արեցինք, բերեցինք, դրեցինք, բարձրացեցինք, փոսը փորինք, ե՞րբ ենք անում ծառատունկ։ Ընդհանրապես ո՞ր ժամակահատվածում են անում ծառատունկը»:
Կանաչապատում եւ շջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի ներկայացուցիչը ներկայացրեց իրավիճակը, որ հողը հիմա գտնվում է այն ինստիտուտում, որտեղ անցկացվում է փորձաքննությունը. «Ասել են, որ այս շաբաթվա մեջ պետք է լինի»:
Ի պատասխան քաղաքապետն ասաց. «Ամեն ինչ մեզանից է կախված, պրոբլեմը մեր մեջ է: Վստահաբար ձեզ ասում եմ, որ էդտեղ ծառատունկ չարեցինք: Շնորհավորում եմ բոլորիս»։