Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ-ի տեղակայումների մասին․ Թաթոյանը քարտեզ է հրապարակել

Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները պատկերացնելու համար հիշեցնում եմ, թե որտեղ են նրանք`GOOGLE EARTH-ի ինտերակտիվ քարտեզի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում, խաթարել են անվտանգությունը:

Այս քարտեզը 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների արդյունք է. ադրբեջանական [անօրինական] տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով:

Քարտեզի նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:

Կա նաև Կապանի Ներքին Հանդի ներխուժումը:

Օբյեկտիվ պատճառներով բացակայում են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհներին ադրբեջանական անօրինական նոր տեղակայումները, բայց դրանք նույնպես կլինեն:

Մնացած բոլոր տեղակայումները 2021թ. նոյեմբերի սկզբի դրությամբ են:

Հեռախոսով քարտեզից հնարավոր է օգտվել առանձին GOOGLE EARTH հավելվածով:
Քարտեզը կցված է իմ արտահերթ հատուկ զեկույցին, որ վերաբերում է ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտությանը՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար:

Քարտեզը կցված է զեկույցին (132 էջ)»,- գրել է Թաթոյանը:

Please enter a valid URL