Search
Close this search box.

Երևանում 17-ամյա պատանի է դանակահարվել

Երեկ՝ ապրիլի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Մարգարյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կրտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի պատանի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Հայկ Փ․-ն է, որը դանակահարվել է ժամը 19։00-ի սահմաններում, Արամի փողոցում գտնվող «Մալիբու» այգում։ «Մարգարյան» բժշկական կենտրոնում վիրավորին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Ա․-ն է։ Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ Արթուր Ա․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Please enter a valid URL