Search
Close this search box.

Նախագահական ընտրությունների առաջին փուլով Մակրոնն առաջատար է

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը, համաձայն Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության, քվերթերթիկների 97 տոկոսի հաշվարկով՝ նախագահական ընտրություններում առաջատար է։ Մարկոնի օգտին քվեարկել է ընտրողների 27,6 տոկոսը։

Ազգային միավորում կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ քվեների 23,41 տոկոսով։ Երրորդ տեղում Ժան-Լյուկ Մելանշոնն է։

Մայրաքաղաք Փարիզում Մակրոնը ստացել է ձայների 35,33 տոկոսը։ Մելանշոնը՝ 30,09 տոկոսը։ Մարին Լը Պենը Փարիզում ընդամենը 5,54 տոկոս է հավաքել։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 24-ին։

Please enter a valid URL