Երեկ հայտնել էինք Երևանում զիփլայնից ցած ընկած տղամարդու մահվան մասին: Մահացած քաղաքացին «Երազ» այգու զիփլայնի տնօրենն էր և մահացել է ոչ թե անվտանգության որևէ խնդրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով, լրագրողների ֆեյսբուքյան խմբում հայտնել է մահացածի քույրը:
Նշենք, որ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:
Քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից վայր է ընկել: Հիվանդանոցում վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: