Թուրքիան թույլ չի տա ՆԱՏՕ-ի ռազմանավերին անցնել Սև ծովով, քանի որ չի ցանկանում էլ ավելի մեծ հակամարտություն. Թուրքիայի կառավարություն:
***
Ուկրաինայում հատուկ գործողության շուրջ իրադրության ամփոփումը՝ ըստ մինչ այս ժամը հնչած հայտարարությունների.
✔️Արևմտյան երկրները անբավարար սպառազինություն են մատակարարում Կիևին. Զելենսկի
✔️ՆԱՏՕ-ն պլաններ է մշակում իր արևելյան սահմաններում զինված ուժերի լայնամասշտաբ տեղակայման համար. Ստոլտենբերգ
✔️ Բորելն ասել է, որ ԵՄ ռազմական կոմիտեի հետ կքննարկի Կիևին զենք մատակարարելու հարցը
✔️Ուկրաինան ամբողջությամբ արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից
✔️Ավելի քան 4,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան հատուկ գործողության սկզբից ի վեր. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
✔️ԱՄՆ-ն աշխատում է Կիևին առափնյա պաշտպանության համակարգեր տրամադրելու ուղղությամբ. Բայդենի վարչակազմ
✔️ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում հնարավոր են «անսովոր քայլե». Եվրահանձնաժողովի ղեկավար ֆոն դեր Լեյեն
✔️Գերմանիայի Հերֆորդ շրջանում Z տառով ավտոհամարանիշներ չեն թողարկի։
***
Ուկրաինայում հումանիտար իրավիճակի մասին ՌԴ ՊՆ-ի հաղորդագրից.
✔️Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ԼԺՀ-ում խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման գործողություններ է նախապատրաստում ՌԴ ԶՈՒ-ին մեղադրելու համար։
✔️Նեոնացիստները Պոպասնյանսկի թաղամասում ականապատել են քլորի ամբարները, որոնք նրանք ծրագրում են պայթեցնել, երբ ԼԺՀ-ի զորքերը մոտենան։
✔️Ուկրաինացի ազգայնականները կրակային դիրքեր են դրել Կրամատորսկի շրջանի Կոնստանտինովկայի դպրոցներում, հիվանդանոցում և բնակելի շենքերում, ինչպես նաև Լիսիչանսկի մանկավարժական քոլեջի շենքում։
✔️Կիևի մերձակայքում նախապատրաստվում են նկարահանումներ իբր ՌԴ ԶՈՒ կողմից սպանված խաղաղ բնակիչների զանգվածային գերեզմանների բացման պատկերներով։
✔️Կիևը պատրաստվում է նաև սադրանք նկարահանել՝ իբր Սևերոդոնեցկի շրջանում Ռուսաստանի զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաներ են գնդակոծվել։
✔️Չնայած Կիևի իշխանությունների կողմից հումանիտար միջանցքներ տրամադրելու մերժմանը՝ ՌԴ ԶՈւ-ն օրական տարհանել է ավելի քան 18 հազար մարդու։
✔️Մարտի 2-ից Ռուսաստանից Ուկրաինա է հասցվել ավելի քան 10 հազար տոննա մարդասիրական պիտույքներ։
***
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տեսաուղերձ է տարածել՝ նշելով, թե գրավելու են Կիևը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։