Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրլի 7-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Այդ օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Համլետ Գ.-ի վարած Mercedes մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Շուշան Պ.-ի վարած Mercedes մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 60-ամյա Գեղամ Հ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 7-ամյա Էդուարդ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: