Քարագլուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների եւ ռուս խաղաղապահների միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել խաղաղապահներից մի քանիսը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, որի ժամանակ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանցիները, ըստ ամենայնի, ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Ավելին` իրենց ձեռքերին ազատություն տալուց բացի ագրեսորները նաեւ օդ են կրակել։
«Փաստինֆո»-ի` քաջատեղյակ աղբյուրը փաստել է, որ ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետեւանքով վնասվածք ստացած ռուս խաղաղապահները հիվանդանոց են տեղափոխվել։