Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ռուսական կործանիչների կողմից «Բուկ» ԶՀՀ-ի ոչնչացման կադրերը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սու-30ՍՄ եւ Սու-35 կործանիչների մարտական ​​թռիչքների կադրերը, որոնք ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը, հաղորդում է «Интерфакс»-ը։

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիայի անձնակազմերը թռիչքային առաջադրանքներ կատարելիս հայտնաբերել եւ խոցել են ռադիոլոկացիոն կայանը եւ «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ օդաչուները «օդ-մակերեւույթ» դասի հրթիռներ են արձակել՝ ոչնչացնելով հայտնաբերված թիրախները։

Ավելի վաղ հաղորդվել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան եւ հրթիռային ուժերը հարված են հասցրել ուկրաինական եւս 85 ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Please enter a valid URL