Հայաստանում ապրիլի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422662-ի:
Վերջին մեկ օրում կատարվել է 2853 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 996 056 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2052 պացիենտ, նվազել է 2-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410310 անձ` վերջին մեկ օրում 15 անձ:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մեկ քաղաքացի է մահացել: Մահացածների թիվը 8620 է: