Ուկրաինայում իրականացված հատուկ գործողության մասին վերջին նորություններն է հայտնել Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը
Ռուսաստանին կրկին ցանկանում են խաղաղ բնակիչների ենթադրյալ ջարդերի մեջ մեղադրել։
Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները նախատեսում են քաղաքային հիվանդանոցի դիահերձարանից շենքերից մեկի նկուղ տեղափոխել տեղի բնակիչների դիերը, ովքեր մահացել են ուկրաինական հրետանու գնդակոծությունների հետևանքով։ Նրանք ցանկանում են բեմադրություն կազմակերպել` կրակոցներով և «ռուսական հետախուզական խմբի ոչնչացմամբ»։
Եվ որպես «ապացույց» կներկայացվեն գերի ընկած ռուս զինծառայողների դիերը, որոնք նախկինում սպանվել են ազգայնականների կողմից խոշտանգումների արդյունքում։
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Իրպինից հեռացել են ավելի քան մեկ շաբաթ առաջ։
Բարձր ճշգրտության օդային հրթիռները գիշերը ոչնչացրել են ուկրաինական զորքերի զինամթերքի մեծ պահեստ Դնեպրոպետրովսկի մարզում, ՄիԳ-29 կործանիչ, Մի-8 ուղղաթիռ և ավիապահեստ Պոլտավայի շրջանում, 4 ուկրաինական ԱԹՍ։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-տակտիկական ավիացիան և հրթիռային ուժերը խոցել են Ուկրաինայի 85 ռազմական օբյեկտ։
Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության սկզբից մինչ օրս ոչնչացվել է 127 ինքնաթիռ, 98 ուղղաթիռ, 425 ԱԹՍ, 2031 տանկ, 228 ՀԿՌՀ (Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ), 880 դաշտային հրետանի և ականանետ։