Search
Close this search box.

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

Երևանում ԱՄՆ դեսպանատունը ներկայումս մշակում է ներգաղթային վիզաների բոլոր կատեգորիաները, K նախաամուսնական վիզաները և ուսանողական և փոխանակման ծրագրով այցելուների ոչ ներգաղթային արտոնագրի դիմումները:

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Երբ համավարակի հետ կապված տեղում տիրող իրավիճակը թույլ տա, մեր դեսպանությունը կսկսի ընթացք տալ հավելյալ ոչ-ներգաղթային վիզաների տրամադրմանը առնչվող գործերին։ Մենք ակնկալում ենք, որ վիզաների գործերի ծավալն ու հերթագրման ժամանակացույցը կախված կլինի տեղական համավարակային իրավիճակից։ Ոչ-ներգաղթային և ներգաղթային վիզաների բոլոր ծառայությունների մատուցումը կվերսկսվի միայն բավարար ռեսուրսների և ապահով միջավայրի առկայության դեպքում»,-հայտնում են դեսպանատնից։

Նշվում է նաև, որ ԱՄՆ դեսպանատունը չի աշխատում որևէ տուրիստական գործակալության հետ։ Յուրաքանչյուր դիմում, անկախ նրանից, թե այն լրացվել է դիմորդի կողմից, թե տուրիստական գործակալության օգնությամբ, քննվելու է ըստ դիմորդի անհատական հանգամանքների։

«ԱՄՆ դեսպանության բոլոր այցելուները պետք է հետևեն Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված COVID-19 պահանջներին»,-ասված է հայտարարության մեջ։

Please enter a valid URL