Search
Close this search box.

Օր 44. Վերջին ժամերի ամենակարևոր իրադարձությունները

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) անհրաժեշտ է ստեղծել անդամակցությունից զրկելու մեխանիզմ և հեռացնել Ռուսաստանը, նման առաջարկով է հանդես եկել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
***

Ռուսաստանի Դաշնությունը ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ը շանտաժի է ենթարկել այլ երկրներին, որպեսզի կողմ քվեարկեն Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելուն։
***

Ուկրաինացի նեոնացիստները Ավդիիվկայի գործարանում թունավոր քիմիական նյութերով պահեստներ են ականապատել, որոնք նրանք ծրագրում են պայթեցնել, երբ Դոնեցկի ուժերը մոտենան քաղաքին, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

➖Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը Կրամատորսկի դպրոցներում և մանկապարտեզներում կրակային դիրքեր են սարքել, իսկ բնակիչները մահապատժի սպառնալիքի տակ ստիպված են եղել ամրություններ կառուցել։

➖Խարկովում ազգայնականների կազմավորումները կրակ են բացում այն խաղաղ բնակիչների վրա, որոնք լքում են իրենց ապաստարանները սնունդ փնտրելու համար։

➖Ուկրաինան խափանել է այսօր նախատեսված ռազմագերիների փոխանակումը, ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
***

Ուկրաինայի զինված ուժերը դեռևս ունեն «Տոչկա-Ու» հրթիռների զգալի զինանոց. ՌԴ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Կրամատորսկի կայանի գնդակոծությունը։

➖Մինչ հատուկ գործողության մեկնարկը Կիևի ռեժիմն իր տրամադրության տակ ուներ 20 «Տոչկա-Ու» հրթիռային համակարգ։ Հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է զինանոցների 8 կայանք և հրթիռների մոտ 90%-ը.

➖Այս հրթիռներով են Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա։ Դրանք օգտագործվում են միայն ուկրաինացի զինվորականների կողմից։

➖ՌԴ դատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 54 ռազմական թիրախ։

➖Մարիուպոլից ռադիոգաղտնալսումների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքի օկուպացված տարածքներում կան բազմաթիվ օտարերկրյա վարձկաններ։
***

Անկարան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։ Նման հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարույթունը:

«Կրամատորսկում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը ևս մեկ անգամ ցույց տվեց հումանիտար միջանցքների ստեղծման կարևորությունն ու հրատապությունը՝ խաղաղ բնակչության անվտանգ տարհանումն ապահովելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում գնդակոծվել է կայարանը։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդագրության համաձայն՝ տեղի իշխանությունները հայտնել են մոտ 30 զոհի մասին:
***

Ապրիլի 8-ին ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Օլեգ Դերիպասկան, Սաիդ Քերիմովը, Իգոր Կեսաևը, Ռոտենբերգ եղբայրները, Գերման Գրեֆը, Alliance Group կոնցեռնի համասեփականատեր Մուսա Բաժաևը, ESN Group-ի սեփականատեր Գրիգորի Բերեզկինը, «Сургутнефтегаз» -ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Բոգդանով, Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դուստրեր Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան, գրում է Медуза-ն:

Ցուցակում են նաև լրատվամիջոցների տնօրեններ ու խմբագիրներ՝ Պավել Գուսևը «Մոսկովսկիլ կոմսոմոլեց»-ից, Վլադիմիր Սունգորկինը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ից, Սերգեյ Միխայլովը՝ ՏԱՍՍ-ից և Օլեգ Դոբրոդեևը՝ Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերությունից:

Բացի այդ, ԵՄ-ը սառեցրել է ВТБ-ի, «Новикомбанка»-ի, «Совкомбанка»-ի, «Открытия»-ի, «Калашников» կոնցեռնի և 14 արդյունաբերական ու տրանսպորտային ընկերությունների ակտիվները։

Please enter a valid URL