Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ Կիևի կողմից սադրանքների և խաղաղ բնակչության վրա հրթիռային հարձակումների վտանգը շարունակում է բարձր մնալ։ Ուկրաինայի զինված ուժերը դեռևս ունեն «Տոչկա-Ու» հրթիռների զգալի զինանոց։
։
Հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել են ուկրաինական 8 «Տոչկա-Ու» հրթիռային համակարգեր, ինչպես նաև զինանոցներում առկա հրթիռների մոտ 90%-ը։
Հիշեցնենք` ավելի վաղ ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբը հայտնել էր, որ ուկրաինական զորքերը հրթիռային հարձակում են գործել Կրամատորսկի վրա, հրթիռի բեկորներն ընկել են երկաթուղային կայարանի մոտ։ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինի խոսքով՝ զոհվել է մոտ 30 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել։
ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինն էլ ասել է, որ Կրամատորսկում սադրանքի ժամանակ «Տոչկա-Ու»-ի երկու հրթիռ է կիրառվել, որոնք ներառված են միայն Ուկրաինայի ԶՈւ–ում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը չեն կիրառում Կրամատորսկում օգտագործված հրթիռների տեսակները։