Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Բաքվի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել, տեղեկացնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
«Քննարկվել է երկկողմ կապերի հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի դրույթների իրականացումը», ասված է հաղորդագրության մեջ:
«Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործարկման ջանքերը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ձևավորումը», նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Լավրովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարին եւ համատեղ ասուլիսում մի շարք հայտարարություններ արել