Search
Close this search box.

ԱԻՆ-ը նոր հաղորդագրություն տարածեց

«Ռոսիա մոլ» և «Մետրոնոմ» առևտրի կենտրոններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Ապրիլի 8-ին, ժամը 14:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել էին մոտ 500 քաղաքացու:

Ավելի ուշ, ժամը 14:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել էին մոտ 2000 քաղաքացու: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարքեն չեն հայտնաբերվել:

Please enter a valid URL