Search
Close this search box.

Թուրքիայի ԱԳՆ-ը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ թուրքական կողմը գոհունակությամբ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի եւ սահմանազատման աշխատանքների հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարությունները։

Հայտարարության մեջ նաեւ շեշտվել է, որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունությանն ուղղված ջանքերին։

Please enter a valid URL