Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայի հրապարակում պղծել են Արցախի պետական դրոշը. տեսանյութն ուղարկվել է ոստիկանություն

«Սասնա ծռեր» համահայկական շարժման էջում հրապարակված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են երիտասարդները ներկում Երևանի կենտրոնում տեղադրված Արցախի Հանրապետության պետական դրոշը, ուղարկվել է ՀՀ ոստիկանություն։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ: Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից և ուսումնասիրվել է»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը:

Արդյունքում տեսանյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ:

Հիշեցնենք` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, հետո 1 ժամով փակել էին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը և Արցախի դրոշ բարձրացրել այնտեղ։ Երիտասարդները պղծել էին հենց այդ դրոշը։

Please enter a valid URL