Այսօր՝ ապրիլի 8-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
Մինչ կսպասեին դատաբժշկի ժամանմանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օերլիազորները օպերատիվ տեղեկութուններով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Կարեն Հ.-ն էր:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: