Սպանության հատկանիշով հարուցված քրեական գործով որոնվող կնոջ դին հայտնաբերվել է Նուբարաշենի թռչնաֆաբրիկային հարակից ձորակում․ ժամանել են տարածքի և բաժանմունքի ոստիկանապետերը
Այսօր ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում սովետական տարիներից հայտնի, սակայն չգործող Նուբարաշենի թռչնաֆաբրիկային հարակից ձորակում կնոջ դի կա։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են այս տարվա մարտի 28-ից որպես անհայտ կորած որոնվող, Երևանի բնակիչ 82-ամյա Ասիա Օ․-ի դին։
Նրա անհետ կորելու փաստով Էրեբունու քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկաններն ու քնիչներն ունեն կասկածներ, որ հայտնաբերված դին Ասիա Օ․-ն է եղել։